
Վաշինգտոնի գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց երկարատև հակամարտությանը. Ալիև

Վաշինգտոնի գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց երկարատև հակամարտությանը, ասել է Իլհամ Ալիևը Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում իր ելույթի ժամանակ:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արժանի է ամենաբարձր գովասանքի», – հայտարարել է Ալիևը: