Բաժիններ՝

Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավեր է ստացել Պորտուգալիայի Մ-16 հավաքականից

Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին առաջին անգամ հրավեր է ստացել Պորտուգալիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականից. հաղորդում է այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի կայքը։

15-ամյա Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը Պորտուգալիայի Մ-16 հավաքականի կազմում կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին (Ֆեդերացիաների գավաթ), որին կմասնակցեն նաեւ Անգլիայի, Ուելսի եւ Թուրքիայի թիմերը։

Ռոնալդու կրտսերը հանդես է գալիս «Ալ Նասրի» պատանեկան թիմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031