Ադրբեջանցի երգչուհին համե՞րգ է տալու Երևանում «Ղարաբաղն Ադրբեջան է» խորագրով. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը գրում է. «Ադրբեջանցի երգչուհին համե՞րգ է տալու Երևանում «Ղարաբաղն Ադրբեջան է» խորագրով։

Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի Էլզա Սեիդջահանը ադրբեջանական modern. az-ին (արտատպել են այլ ազերիական ԶԼՄ֊ներ) տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստվում է համերգ տալ Երևանում` «Ղարաբաղն Ադրբեջան է» խորագրով և այդ համերգին կատարել իր հայտնի ոտանավորները…

Սեիդջահանի հարցազրույցից տպավորություն է ստեղծվում , որ այդ համերգի պահն արդեն լուծված է… Սա է սարսափելին… Ու չի բացառվում, որ այս ամենը Ալիևի պարտադրանքն է Հայաստանին և Նիկոլի հռչակած «խաղաղության օրակարգի» շրջանակներում ևս մեկ անգամ մեր երկիրն ու ժողովրդին ստորացնելն ու նսեմացնելն է…


Զեյնաբասեր անասնազանգված, լա՞վ եք. տատին չի գալու, բայց իր «ճտերին» է ուղարկելու…»։

Տեսանյութեր

Լրահոս