Բաժիններ՝

Աջարիայում Թուրքիայի 5 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից իրականացված հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի հինգ քաղաքացի։

Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի համապատասխան գերատեսչությանը։

Նշվում է, որ ձերբակալվածները մեղադրվում են տարբեր աստիճանի ծանրության հանցանքների մեջ՝ մասնավորապես, դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության մեջ։

Հաղորդվում է, որ համապատասխան դատավարական և քննչական գործողությունները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031