Պակիստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Երևան-Իսլամաբադ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը

Պակիստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալբերտ Խորևը գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման առթիվ՝ մատնանշելով, որ դա Իսլամաբադին հնարավորություն է տալիս ակտիվացնել իր փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ. այս մասին դեսպանն ասել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։

«Ուրախալի է նշել, որ Պակիստանի և Հայաստանի միջև վերջերս դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից հետո մենք չենք տեսնում որևէ գործոն, որը կխոչընդոտի Պակիստանի ակտիվ ներգրավվածությանը ԵԱՏՄ-ին, այդ թվում՝ ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր ստորագրմանը»,-ասել է ՌԴ դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031