Բաժիններ՝

Մանկավարժական համալսարանի ռեկտորը և բուհի այլ աշխատակիցները ձերբակալված չեն, նրանք ունեն վկայի կարգավիճակ

Մի շարք ԶԼՄ-եր հայտնում են, որ քիչ առաջ ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի այլ աշխատակիցներ:

24news-ի փոխանցմամբ՝ Գևորգյանը ենթադրյալ կաշառք տալ/ստանալու գործով է ձերբակալվել: Այս պահին դեռևս պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:

ArmeniaSputnik-ին համալսարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու բուհի այլ աշխատակիցները ձերբակալված չեն, նրանք ունեն վկայի կարգավիճակ:

Հակակոռուպցիոն կոմիտեից Aysor.am-ին տեղեկացրել են, որ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս