
Լրատվական կայքը և քաղաքացին հաշտության համաձայնագիր են կնքել

Պատասխանող «Պոլիտկոմ.ամ» լրատվական կայքի դոմենային գրանցորդ Լիլիթ Սիլանյանը և հայցվոր Սիրանուշ Աբելյանը հաշտության համաձայնագիր են կնքել՝ «Պոլիտկոմ.ամ» կայքում 14.07.2021 թվականին «Երբ բանկի աշխատակիցը գործում է ընդդեմ բանկի» հոդվածում տեղ գտած բովանդակությունը հերքելու վերաբերյալ:
Ըստ այդմ, «Պոլիտկոմ.ամ» լրատվական կայքի դոմենային գրանցորդը հրապարակում է հետևյալ տեքստը. ««2021 թվականի հուլիսի 14-ին «Պոլիտկոմ.ամ» լրատվական կայքի «Հասարակություն» բաժնում «Երբ բանկի աշխատակիցը գործում է ընդդեմ բանկի» իրականացված հրապարակումը, ամբողջությամբ հերքում եմ, քանի որ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Սիրանուշ Աբելյանի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Հրապարակման ընթացքում չի իրականացվել ճշգրտման գործողություններ հրապարակման համապատասխանությունը իրականությանը, հրապարակման ընթացքում, ինչպես նաև հրապարակումից հետո նյութի աղբյուր հանդիսացող Պետրոս Ալիբեկյանը չի ներկայացրել իր կողմից խոստացված հիմնավորող փաստերը։ Սիրանուշ Աբելյանից հայցում ենք ներողություն պատճառված վնասի և անհանգստության համար»: