
Արամ Ա կաթողիկոսն ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հանդիպմանը՝ արձանագրմամբ.
«Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել , որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։
Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։

Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալենք։
Վստահ եմ որ այս փորձերը անհաջողության են մատնվելու: Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ մինչև հայ ժողովուրդը իր Խոսքը չասի»:
Հիշեցնենք՝ արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի անունից Նիկոլ Փաշինյանին էր նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը, ինչպես նաև փոխանցել Կիլիկիո կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։