
Կառավարական որևէ կաբինետում մտածո՞ւմ են՝ «Արևմտյան Զանգեզուրն», ըստ ադրբեջանական լոգիկայի` որտեղ է․ հայտարարություններն արվել են ՀՀ կառավարչի ներկայությամբ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ Ալիևը հայտարարում է, որ Լաչինը որպես ԱՊՀ այս տարվա մշակութային մայրաքաղաք հռչակելը կարևոր է «Արևելյան Զանգեզուրի» զարգացման առումով, տեսնես՝ կառավարական որևէ կաբինետում մտածո՞ւմ են, թե «Արևմտյան Զանգեզուրն» ըստ ադրբեջանական լոգիկայի որտեղ է գտնվում:
Դեռ չեմ խոսում, որ այդ հայտարարություններն արվել են ՀՀ կառավարչի ներկայությամբ, որին տեղում, բացի շողոքորթությունից, ոչինչ չի հնչել:
Հասկանալի է, որ հոգևորականների, քաղաքական ընդդիմախոսների «գրպանը հոդված մտցնելն» ու հեծանվային արշավներով լսարան զբաղեցնելը տաժանակիր զբաղմունք է, սակայն մեր հասարակությունը պետք է հստակ իմանա, որ Բաքվի գաղափարական և ռազմավարական պլանավորումներում, ՀՀ-ի մի հսկայական հատված ադրբեջանական տարածքային նկրտումների տիրույթում է»: