
Իռլանդացիները երեկվա խաղից հետո հիացած են Հենրի Ավագյանի սեյվերով

Չնայած Իռլանդիայի ընտրանուց կրած պարտությանը, երեկվա ամենալուսավոր կետերից մեկը մեր ընտրանու դարպասապահ Հենրի Ավագյանի վստահ խաղն էր։ Փայլուն սեյվեր, որոնք աննկատ չմնացին իռլանդացիների կողմից։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
«Անհավատալի է։ Վա՜յ, Ավագյանը զայրացած է իր պաշտպանների վրա, բայց սա արդեն երկրորդ անհավանական սեյվն է, որ նա կատարում է ընդամենը մի քանի րոպեի ընթացքում։ Սա բացառիկ է Ավագյանի կողմից՝ գնդակը դարպասից հետ պահելու համար։ Գնդակը թռիչքի ընթացքում հպվում է խոնավ խոտին, բայց ինչպե՞ս է նա կարողանում պահել այն։ Հիանալի է։ Իսկ Քոլինզը գտնվում էր գծի վրա, և գնդակն անցնում է նրա ոտքերի միջով։ Սա պարզապես զարմանալի, սենսացիոն սեյվ էր»։
«Իռլանդիա 1-0 Հայաստան. Հենրի Ավագյանի ևս մեկ տպավորիչ սեյվը կանխում է Ադամ Իդահի գոլը՝ պահելով Հայաստանի հավաքականին խաղի մեջ, երբ մինչև հանդիպման ավարտը մնում է ընդամենը տասը րոպե»,- գրել է RTE Sport-ը։
«Նորից անհավանական սեյվ։ Ի՞նչպես է նա դա անում։ Ապշեցուցիչ է։ Ինչպիսի՛ սեյվ էր դա»,- նշել է հեռուստաալիքի մեկնաբանը։