
Ռյուտեն ՆԱՏՕ-ի նիստի ժամանակ հիշել է խորհրդային անեկդոտ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հիշել է խորհրդային անեկդոտ Lada-ի մասին՝ F-35 կործանիչների և Patriot համակարգերի գնման վերաբերյալ քննարկման ժամանակ։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Ռյուտեն այն հիշել է այն քննարկման համատեքստում, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտպանական-արդյունաբերական բազան բավականաչափ կործանիչներ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր չի արտադրում։
«Երբեմն ես կատակում եմ, որ F-35 կամ Patriot համակարգեր գնելը հին ռուսական անեկդոտ է հիշեցնում Lada-ի և սառնարանի մասին։ Երբ դուք պատվիրում եք Lada, ձեզ կարող են ասել, որ այն պատրաստ կլինի տասը տարի հետո, իսկ հետո դուք հարցնեք՝ առավոտ թե՞ կեսօր։
Ինչո՞ւ է սա կարևոր։ Քանի որ երեկոյան կլինի սառնարանի առաքում»,-կատակել է գլխավոր քարտուղարը Լյուբլյանայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ։