Բաժիններ՝

Իսպանիայի վարչապետը հայտարարել է Արևմուտքի «ժողովրդագրական ձմռան» մասին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ Արևմուտքը «ժողովրդագրական ձմեռ» է ապրում, ուստի անհրաժեշտ է բարձրացնել ծնելիությունը և իրականացնել ներգաղթային քաղաքականություն։ Այդ մասին հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից:

«Ակնհայտ է, որ Արևմուտքը և Իսպանիան՝ որպես արևմտյան երկիր, ժողովրդագրական ձմեռ են ապրում։ Դա նշանակում է, որ պետական ​​քաղաքականության տեսակետից մենք ունենք միայն երկու լծակ դա լուծելու համար՝  քաղաքականություն ծնելիության բնագավառում, ընտանեկան քաղաքականություն…. և կարգավորված ներգաղթի քաղաքականություն», – ասել է վարչապետը Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Եթե մենք դա չանենք, Իսպանիան 20 տարի անց կունենա աշխատուժ, որը զուգադրելի է այն աշխատուժի հետ, որը եղել է 1990 թվականին», – բացատրել է Սանչեսը։ – Դա նշանակում է, որ (տնտեսության) 3%-ով աճի փոխարեն Իսպանիայի աճի (տեմպերը) կկազմեն 1%-ից պակաս»։

Ավելի վաղ երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտը հայտնել էր, որ Իսպանիայի բնակչության թիվը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույնն է։ Այնուամենայնիվ բնակչության աճը տեղի է ունեցել  արտասահմանում ծնված մարդկանց  թվի ավելացման հաշին, քանի որ Իսպանիայում ծնված մարդկանց թիվը կրճատվել է։ Այժմ երկրում կա մոտավորապես 9,7 միլիոն ներգաղթյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031