Եթե նրանք ուզում են` ես բանտում քնեմ, բանտում կքնեմ, բայց կանեմ դա գլուխս բարձր. Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ին կբանտարկվի. հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։ Ֆրանսիայի նախկին նախագահը «Լիբիական գործով» իր հինգ տարվա ազատազրկումը կկրի Փարիզի 14-րդ թաղամասի Սանտե բանտում։

Սեպտեմբերի վերջին Փարիզի դատարանը 70-ամյա Սարկոզիին մեղավոր ճանաչեց Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոներ ընդունելու մեջ՝ իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար, և նրան դատապարտեց հինգ տարվա ազատազրկման։

Նախկին նախագահը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքն անմեղ է և իր դեմ հարուցված քրեական հետապնդումը բացատրել է քաղաքական դրդապատճառներով։ Նրա փաստաբանները ծրագրում էին վճռաբեկ գանգատ ներկայացնել։

«Եթե նրանք ուզում են, որ ես բանտում քնեմ, բանտում կքնեմ, բայց կանեմ դա գլուխս բարձր»,- դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել է Սարկոզին։

Տեսանյութեր

Լրահոս