
Սի Ծինփինը կոչ է արել պայքարել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ

Միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի կանանց և աղջիկների պաշտպանությունը կոնֆլիկտային գոտիներում, ինչպես նաև պայքարի կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ, երկուշաբթի օրը Պեկինում Կանանց համաշխարհային գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Մենք պետք է համատեղ աշխատենք՝ կանանց աճին և զարգացմանը նպաստող բարենպաստ միջավայր ստեղծելու համար», – ասել է Սի Ծինփինը։
Նա ընդգծել է, որ «խաղաղությունն ու անդորրը կանանց համապարփակ զարգացման նախապայմաններն են»։
«Մենք պետք է վճռականորեն հավատարիմ մնանք ընդհանուր, համապարփակ, համագործակցային և կայուն անվտանգության հայեցակարգին, պաշտպանենք համաշխարհային խաղաղությունը և թույլ տանք կանանց վայելել երջանկության և խաղաղության արևը՝ հեռու պատերազմների և ցնցումների խավարից», – հավելել է Չինաստանի առաջնորդը։
Նա նշել է «հակամարտության գոտիներում և աղքատությունից ու բնական աղետներից տուժած տարածքներում կանանց և աղջիկների պաշտպանությունը ամրապնդելու, ինչպես նաև հակամարտությունների կանխարգելման և վերականգնման գործում կանանց կարևոր դերում աջակցելու» անհրաժեշտության մասին։