Բաժիններ՝

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավաի հետ

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ընդգծելով տարածաշրաջնում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:

Ալի Աքբար Սալեհը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու դրա արդյունքում ընձեռնվելիք հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս