
2 տարում Թուրքիան Գազա է ուղարկել 101.725 տոննա հումանիտար օգնություն

Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը տվյալներ է հրապարկել Գազա ուղարկվող հումանիտար օգնության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ 2023-ի հոկտեմբեր 7-ից ի վեր Գազա է ուղարկվել ընդհանուր առմամբ 101.725 տոննա հումանիտար օգնություն։
Հումանիտար օգնությունը Գազա է ուղարկվել 16 նավով և 14 ուղղաթիռով։ Օգնությունները հիմնականում ուղարկվել են թուրքական Կարմիր մահիկի համակարգմամբ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից։
Նշվում է, որ 2025 -ի հոկտեմբերի 8-ին Գազայում հրադադարի հաստատումից հետո Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը շարունակում է հումանիտար օգնության տրամադրել Գազային։