Պեսկովը հայտնել է, թե երբ տեղի կունենա Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը կկայանա, հենց որ այս հարցի շուրջ համաձայնություններ ձեռք բերվեն: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թրամփը նախկինում լրագրողներին ասել էր, որ Պուտինի հետ կարող է քննարկել Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարման հարցը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը կարող է հրթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին, եթե ուկրաինական հակամարտությունը չկարգավորվի։

«Հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան։ Հենց որ դրանք ի հայտ գան, զրույցը կկայանա»,- ասել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031