Մակրոնը հրաժարվել է լքել Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր ներկայիս պաշտոնը և կշարունակի ծառայել որպես պետության ղեկավար՝ երկրի կայունությունն ապահովելու համար: Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:

«Երբեք մի մոռացեք, որ ֆրանսիացի ժողովրդի կողմից մեզ տրված մանդատն է՝ ծառայել, ծառայել, ծառայել, պատասխանել սովորական ֆրանսիացիների հարցերին և անել հնարավոր ամեն ինչ Ֆրանսիայի անկախության համար»,- ասել է Մակրոնը։

Նա վստահեցրել է, որ որպես պետության ղեկավար՝ կշարունակի «ապահովել կայունությունը»։

Տեսանյութեր

Լրահոս