Բաժիններ՝

Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում․ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 91%-ին

Մեկ տարի առաջ մեկնարկած 5G ցանցի գործարկման արդյունքում Ucom-ը ապահովել է Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսի (91.2%) հասանելիությունը արագ և հուսալի շարժական ինտերնետին։

Այսօր Ucom-ի 5G ցանցը հասանելի է 42 քաղաքներում, տասնյակ համայնքներում, Հայաստանի հիմնական մայրուղիներում և սահմանային անցակետերում։

«Ucom-ի համար 5G-ն պարզապես տեխնոլոգիա չէ։ Դա ապագայի կապն է՝ կրթության, առողջապահության, բիզնեսի ու ստեղծարարության համար։ Մենք շարունակաբար արդիականացնում ենք ենթակառուցվածքները՝ ներդնելով նորագույն լուծումներ։ Սա նշանակում է բարձրորակ տեսազանգեր, մեծածավալ տվյալների արագ փոխանցում և լիարժեք մուտք նոր սերնդի խելացի ծառայությունների աշխարհ»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս