
Տոտին նույնպես խորհուրդ է տալիս․ Ռոմայի լեգենդը՝ Մխիթարյանի գրքով

Իտալիայի ազգային հավաքականի և «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտին լուսանկարվել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գրքով:
Լուսանկարը հրապարակվել է գրքի համահեղինակ Ալեսանդրո Ալչատոյի Instagram-ի Story բաժնում՝ «Արժանի է 10-ի» մակագրությամբ: