ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

«Մենք միանում ենք Կատարի բարեկամ կառավարությանը և ժողովրդին՝ արտահայտելով մեր ցավակցությունը Եգիպտոսում տեղի ունեցած վթարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ և մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-ասված է Հայաստանի արտգործնախարարության ցավակցական ուղերձում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին Շարմ էլ Շեյխում (Եգիպտոս) Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցություններին մասնակցող Կատարի պատվիրակության երեք անդամները մահացել են ավտովթարից, իսկ ևս երկուսը վիրավորվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031