Ուկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Ռուսաստանում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում.  հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ըստ Коммерсантъ-ի՝ Պեսկովը մասնավորապես ասել է. ««Tomahawk»-ների թեման մեզ մոտ ծայրահեղ մտահոգություն է առաջացնում. այդ մասին արդեն խոսել է նախագահ Պուտինը։ Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»:

Նա նշել է նաև, որ «Tomahawk»-ը չի կարող փոխել իրավիճակը ճակատներում: Պեսկովի դիտարկմամբ՝ այժմ բոլոր կողմերից լարվածությունը սրվում է։ Ռուսաստանը շարունակում է հայտարարել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իր պատրաստակամության մասին։

Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մշտապես խոսում է բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին, իսկ Ուկրաինան և Եվրամիությունը ցուցաբերում են բացարձակ անհամաձայնություն՝ որևէ քայլ ձեռնարկելու իրավիճակի կարգավորման համար։

Տեսանյութեր

Լրահոս