Մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ոն՞ց եղավ` հենց «անմեղ» Տիգրան Ավինյանի ծանոթները ստացան միլիոնավոր դոլարների աջակցություն. Արթուր Չախոյան

Հանրային ակտիվիստ  Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ԱՆԻՖ-ի թնջուկին:

«Տիգրան Ավինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ANIF-ի բոլոր որոշումները կայացնում էր «Օրբիս» ընկերությունը, որը հանդիսանում է ANIF-ի 51% բաժնեմասերի սեփականատերը։

Լրագրողների՝ Տիգրան Ավինյանին ուղղված այն հարցին, թե այդ դեպքում ինչպես է ստացվել, որ հիմնականում հենց նրա ծանոթներն են ANIF-ից ֆինանսական աջակցություն ստացել այն պարագայում, երբ որոշումները կայացնում էր «Օրբիս» ընկերությունը, այլ ոչ թե Տիգրան Ավինյանը, վերջինս բազմիցս կրկնել էր, որ ինքը կապ չունի, և որոշումները ինքը չի կայացրել, այլ՝ ANIF-ի 51 տոկոս բաժնեմասերի սեփականատեր «Օրբիս» ընկերությունը։

Սակայն Ավինյանը այդպես էլ համոզիչ և սպառիչ պատասխան չտվեց, թե ի վերջո ինչպես ստացվեց, որ ANIF-ից ֆինանսական աջակցություն ստացած ձախողված ծրագրերի հեղինակները հենց Տիգրան Ավինյանի ծանոթներն են։
Մարդ տենց էլ չհասկացավ՝ թե ոնց եղավ, որ հենց «անմեղ» Տիգրան Ավինյանի ծանոթները ստացան միլիոնավոր դոլարների աջակցություն։

Էն որ հաստատ զռում ա էլի, որ Ավինյանի ծանոթների ջեբը զոռով միլիոնավոր դոլարներ քցին🤣, որ հետո «անմեղ» Ավինյանի գլխին սարքեն»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս