Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը մգեցված ապակիներով մեքենայով է երթևեկել

Shamshyan.com-ը հայտնում է. «Հոկտեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ Նուբարաշենի վարչական տարածքում նկատել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որի կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված:

Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է, ով փորձում էր պարեկներին համոզել, թե «մի արձանագրեք, ես հետո «պլյոնկեքը» կհանեմ»:

Սակայն նրա խնդրանքը պարեկների կողմից մերժվեց ու նա իր ձեռքով ավտոմեքենայի կողային առջևի ապակիների վրայից հեռացրեց մուգ թաղանթները:

Տիգրան Հ.-ն պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Երևանի քաղաքապետարանի բաժիններից մեկում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս