Աֆղանստանը հայտնել է գիշերային սահմանային գործողության ընթացքում 58 պակիստանցի զինծառայողի զոհվելու մասին

Աֆղանստանը կիրակի օրը հայտարարել է, որ գիշերային սահմանային գործողության ընթացքում սպանվել է 58 պակիստանցի զինծառայող՝ ի պատասխան իր ցամաքային և օդային տարածքի բազմակի խախտումների.  հայտնում է Associated Press-ը։

Ավելի վաղ Աֆղանստանի իշխանությունները մեղադրել էին Պակիստանին՝ մայրաքաղաք Քաբուլի և երկրի արևելքում գտնվող շուկայի ռմբակոծման մեջ։ Պակիստանը պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար։

«Թալիբան» շարժման կառավարության գլխավոր ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ աֆղանական ուժերը գրավել են Պակիստանի բանակի 25 հենակետ, սպանվել է 58 զինծառայող, ևս 30-ը վիրավորվել են։

Պակիստանի կողմից զոհերի վերաբերյալ անմիջական հաստատում չի ստացվել։ «Թալիբան» շարժման պաշտպանության նախարարությունը կիրակի վաղ առավոտյան հայտարարել է, որ իր ուժերը սահմանագծի երկայնքով «պատժիչ և հաջող գործողություններ» են իրականացրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031