Երևանը տոնում է 2807-ամյակը. տոնական ծրագիրը բազմազան է

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում և կշարունակվի այսօր՝ այս ժամանակացույցով.

«Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ:

Կարապի լճի տարածքը հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-18։00-ն, կվերածվի մանկական գոտու, որտեղ կանցկացվի մանկական համերգ, կլինեն անիմատորներ և տարաբնույթ խաղեր, իսկ օրվա գլխավոր անակնկալը կլինի հատուկ միջոցառման համար ստեղծված զվարճալի մյուզիքլ-շոուն։

Մայրաքաղաքի 2807 – ամյակի առթիվ Սախարովի հրապարակում 12։00-18։00-ն կկազմակերպվի սպորտային գոտի, որտեղ կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, փողոցային բասկետբոլին, Ռաունդ-նեթին, սեղանի թենիսին, ֆուտբոլ դարթսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ»:

Հիշեցնենք, «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն այս տարի մեկնարկեց օդապարիկների թռիչքով:

Տեսանյութեր

Լրահոս