
Գորիս համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքում, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Շուռնուխ, Բարձրավան, Ակներ, Խնձորեսկ, Վերիշեն, Քարահունջ և Որոտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։