Անհրաժեշտ է ռուսների պատրաստակամությունը՝ մասնակցելու իրական դիվանագիտությանը․ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ զրույցի մասին

Զրուցեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Լավ զրույց էր, շատ արդյունավետ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես շնորհավորեցի նախագահ Թրամփին իր հաջողության և Մերձավոր Արևելքի վերաբերյալ համաձայնագրի համար, որը նա իսկապես ապահովեց, և սա հզոր արդյունք է։ Եվ եթե մենք կարողանանք դադարեցնել պատերազմը այդ տարածաշրջանում, ապա մյուս պատերազմներն անպայման կարող են դադարեցվել, այդ թվում՝ այս ռուսական պատերազմը։

Տեղեկացրեցի նախագահ Թրամփին մեր էներգետիկ ոլորտի վրա ռուսական հարձակումների մասին։ Շնորհակալություն մեզ աջակցելու պատրաստակամության համար։ Մենք քննարկեցինք օդային պաշտպանությունն ամրապնդելու հնարավորությունները և այն համաձայնագրերը, որոնք մենք պատրաստում ենք դրա համար։ Կան լավ տարբերակներ, հզոր գաղափարներ։

Մեզ անհրաժեշտ է ռուսների պատրաստակամությունը մասնակցելու իրական դիվանագիտությանը։ Սա կարող է ապահովվել ուժի միջոցով։ Շնորհակալություն, պարոն նախագահ»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս