
Պատրաստ ենք վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կոնկրետ ճանապարհային քարտեզով․ Կոբախիձե

Մենք հրապարակավ հայտարարել ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից և կոնկրետ ճանապարհային քարտեզով վերականգնելու մեր մտադրության մասին։ Համբերատար կսպասենք ամերիկյան կողմի դիրքորոշմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նա նշել է, որ ամենակարևորը Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները վերականգնելու արդյունավետ քայլեր ձեռնարկելն է։