Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում խաղաղության հաստատման համաձայնագիրը

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Գազայի համաձայնագրից բխող հարցերը։

«Բարձր են գնահատվել այս կարևոր համաձայնագրի հարցում Թուրքիայի հաջող միջնորդական ջանքերը։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031