
Սուդանի Էլ Ֆաշիր քաղաքի վրա հարձակման հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել

Սուդանի Էլ Ֆաշիր քաղաքում «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման կողմից ապաստարանի վրա անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների հետևանքով, ըստ տեղի ակտիվիստների, հոկտեմբերի 10-ի գիշերը և հոկտեմբերի 11-ի առավոտյան զոհվել է առնվազն 60 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Արագ աջակցության ուժերը» պաշարել են Էլ Ֆաշիրը՝ Դարֆուրի շրջանում բանակի վերջին հենակետի վրա վերահսկողության հասնելու համար:
Էլ Ֆաշիրի դիմադրության կոմիտեները հայտնել են, որ որոշ մարմիններ մնում են փլատակների տակ, իսկ մյուսները կենդանի այրվել են: Ավելի ուշ հայտարարել են, որ ապաստարանին երկու անգամ հարվածել են ԱԹՍ-ով, 8 անգամ՝ հրետանային արկերով։
Դիմադրության կոմիտեն հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Reuters-ի հետ զրուցած բնակիչները հայտնել են, որ իրենց տներում և թաղամասերում պաշտպանության համար բունկերներ են փորել: