
Թուրքիայի ոչնչացրած թունելների ընդհանուր երկարությունը Սիրիայում հասել է 664 կմ-ի

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում մինչ այժմ ոչնչացվել է ընդհանուր 664 կիլոմետր երկարությամբ թունել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ շաբաթում հանձնվել է մեկ քուրդ գրոհային, իսկ բազմաթիվ ապաստարաններ և ականներ ոչնչացվել են։
Տեղեկացվել է նաև, որ սահմանն ապօրինի անցնելու համար ձերբակալվել 294 մարդ և կանխվել սահմանն ապօրինի կերպով հատելու 996 փորձ: