
Հաստատվել է Հունգարիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հունգարիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։ Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Հանդիպման մրցավարն է Քրիս Քավանան, մրցավարի օգնականները՝ Դենիել Կուկն ու Յան Հասինը: Չորրորդ պաշտոնյան կլինի Սեմ Բարոթը:
VAR-ի մրցավար է նշանակվել Դարեն Ինգլենդը, որին կօգնի Էնդրյու Մեդլին:
Հունգարիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։