Սուտը մեռնի՞, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի «լուծման» մասին. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
«ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞-5

Ասում ա. «մեկը [առաջին նախագահը] ասում էր` 1994 թվականի Բուդապեշտի փաստաթղթով սենց էինք լուծելու… է, լուծե՜իք»:

Նախ, էնքան տգետ ա, որ չգիտի. Բուդապեշտի փաստաթղթով լուծում չի առաջարկվել, 1997-ի փաստաթղթերով է առաջարկվել, շահավետ է եղել հայերի համար, ընդունվել է նաև Ադրբեջանի կողմից: Լուծումը չկայացավ բացառապես Նիկոլ-2019 տեսակի ոչմիթիզիկանների պառճառով:
Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի «լուծման» մասին.

– 2019-ին բանակցությունների մերժում,
– 2020-ի պատերազմում աղետալի պարտություն, 5 հազար զոհ,
– 2023-ին Արցախի ջախջախում և հայաթափում,
– 2021-2024-ին ՀՀ տարածքային կորուստներ,
– 2025 Զանգեզուրի միջանցքի հանձնում,
– խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանի բոլոր պահանջների ընդունում,
– պայմանագրի տակ Ադրբեջանի ստորագրության բացակայություն և նորանոր պահանջներ:

Է՞ս ա լուծումդ, Նիկո՛լ: Է, ջհանդա՛մը կորեիր, սենց չլուծե՜իր»:

Տեսանյութեր

Լրահոս