Անկարայում ընթանում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների ժողովը

Անկարայում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների ժողովը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության և համատեղ ռազմական վարժանքների վերաբերյալ հարցեր:

Ժողովի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Նշվում է, որ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ռազմական հարաբերությունները և այդ ոլորտում համատեղ տարվող աշխատանքները։

Այնուհետև Գյուլերն առանձին հանդիպում է ունեցել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031