
Թուրքիայում գլխաշորով կին է ձերբակալվել գիշերային ակումբում պարելու համար

Թուրքիայի Իզմիր քաղաքի գիշերային ակումբներից մեկում մահմեդական գլխաշոր (հիջաբ) կրող մի կին է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջերս սոցցանցերում լայնորեն տարածվել են կադրեր, որտեղ երևում է, թե նա ինչպես է պարում գիշերային ակումբում աշխատող կանացի հագուստով ու շարժուձևով տղամարդու հետ։
Սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած պարից հետո գլխաշորով կնոջ դեմ սկսվել է հետաքքնություն և նա ձերբակալվել է։
Նա մեղադրվում է «անպարկեշտության» և «հասարակության մեջ ատելություն ու թշնամանք հրահրելու» մեջ։ Իսկ կնոջ հետ պարող կնատարազ տղամարդն ազատ է արձակվել ստորագրության դիմաց։