
Բացահայտվել է՝ ինչու էր Բայդենը ողջունում օդին

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի նախկին օգնական, ներկայումս լրագրող Թարա Ռիդը Tsargrad.tv-ին տված հարցազրույցում խոսել է «անտեսանելի մարդու» մասին, որին ԱՄՆ նախկին առաջնորդը բազմիցս ողջունել է հանրային ելույթների ժամանակ։
Ռիդը ենթադրում է, որ քաղաքական գործիչը տառապում է դեմենցիայով, բայց պարզաբանել է, որ ինքը վստահ չէ այս ախտորոշման հարցում։
«Նա ծեր և հիվանդ մարդ է: Հավանաբար, պարզապես պատկերացրել է իր անցյալից մեկին։ Գուցե մեկին, ով այլևս մեզ հետ չէ։ Գուցե նա Ալցհայմերի հիվանդություն ունի։ Ես այդքան էլ վստահ չեմ։ Հենց պարզ դարձավ, որ Ջո Բայդենը դեմենցիա ունի, նա պետք է հրաժարական տար»,- ասել է լրագրողը։