
Թրամփը դարձել է Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներառվել է 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների ցուցակում: Այս մասին հաղորդում է իսպանական Pais թերթը՝ հղում անելով Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (PRIO) տնօրեն Նինա Գրեգերին։
Լրագրողների տվյալներով՝ այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրվածների թիվը կազմում է 338՝ 244 անհատ և 94 կազմակերպություն։
Ինչպես գրում է Pais-ը, նայած պաշտոնական ցուցակը հրապարակված չէ, Նոբելյան կոմիտեին խորհրդատվություն տրամադրող PRIO-ի տնօրենը հաստատել է, որ Թրամփը թեկնածուների շարքում է։