Ալիևը մեկնել է Պուտինի մոտ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե, որտեղ արդեն գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սառեցումից ի վեր տեղի կունենա նրանց առաջին հանդիպումը: Այս մասին հաղորդում է լրատվական Report գործակալությունը:

Ալիևը Դուշանբե է ժամանել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Միջոցառման ընթացքում նա նաև երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ։

«Դուշանբեի միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ է կազմվել պետության ղեկավարի պատվին»,- հաղորդել է գործակալությունը։

Տեսանյութեր

Լրահոս