Արմեն Աշոտյանը մի քանի ամիս է՝ Փաշինյանին բանավեճի է հրավիրում. ինչո՞ւ է «ուխոդ» լինում. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փաշինյանի դեմն եմ ասել՝ «մենք քեզ փոխանցել ենք 42 հազար քառ.կմ ՀՀ և Արցախի Հայնրապետություն. դու մտածիր, թե ի՞նչ ես թողնելու քեզնից հետո»։

ՔՊ-ական Աժ փոխնախագահը ոչ ավել-ոչ պակաս՝ «պատրաստ է բանավիճել Սերժ Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի ու ՀՀԿ տատիկի հետ»: Քո հետ ՀՀԿ տատիկը բանավեճի չի գա, ու՞ր մնաց … Նիկոլին ասա՝ թող հրապարակի 2019թ.-ի իրեն ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաթեթը, որի ընդհանուր բովանդակությունը հրապարակել է ռուսաստանցի համանախագահ Պոպովը։

Նիկոլն է ասել՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։
Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը։
Նիկոլն է Շուշիում ինագուրացիայի մասնակցել։
Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
Նիկոլն է խոստացել՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։

Մենք քեզ հետ բանավեճ չունենք, «պարո՛ն փոխնախագահ», ինչպես կասեր քեզ հայտնի «դասականը»՝ «ոտքի տակ մի ընկի»։ Բանավիճո՞ղ եք՝ Բորելի հետ բանավիճեք, ով ասել է, որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։

Արմեն Աշոտյանը մի քանի ամիս է՝ Փաշինյանին բանավեճի է հրավիրում. ինչո՞ւ է «ուխոդ» լինում։ Թող գա …

Հ.Գ.

2020թ.-ի հոկտեմբերին Փաշինյանին 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք քեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն,դու մտածիր,թե ի՞նչ ես քեզնից հետո թողելու»։ Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով ներկա էր այդ հանդիպմանը։
Այնպես որ, ի՞նչ էլ անեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ալիևի պահանջներն իրականացնող «ազգակործան պատուհասներ»։

Տեսանյութեր

Լրահոս