Այսօրվա աղետալի իրավիճակի հետ շաղկապված բոլոր թեմաները քո մենաշնորհն են, հետևաբար ինքդ քեզ հետ կարող ես ազատ բանավիճել. Արտակ Զաքարյան

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախը հանձնած, Հայաստանի անունից կապիտուլյացիա ստորագրած, երկիրը թուրքական շահերի առջև ծնկի բերած, 5000-ից ավելի զոհեր տված, 150 հազար մարդու տնավեր ու հայրենազուրկ դարձրած, հայ ժողովրդի վզին 13 միլիարդ դոլարի պարտք դրած, միջանցքային տրամաբանությունը ճանապարհի տեղ սղղացնող, չեղած խաղաղությունը ժողովրդի վրա վաճառող միակ մարդը հայտարարում է, թե նախորդ նախագահները վախենում են իր հետ բանավիճեն:

Իրո՞ք…

Ինչի՞ շուրջ բանավիճեն. ինչպես կործանել պատմական հաղթանակներ ու համազգային ձեռքբերումներ ունեցած երրորդ հանրապետությո՞ւնը, թե՞ ինչպես փոխել սահմանադրությունը՝ հակառակորդի պահանջով: Այսօրվա աղետալի իրավիճակի հետ շաղկապված բոլոր թեմաները քո մենաշնորհն են, հետևաբար ինքդ քեզ հետ կարող ես ազատ բանավիճել: Հատկապես, որ ինչ պետք է այն էլ բանակցել պրծել ես, քո՛ սեփական կետից:

Լավ կանես «Զանգեզուրի միջանցք» խոսույթը համառորեն տարածող Ալիևիև մյուս երկրների ղեկավարների հետ բանավիճես, մինչև իմփիչմենտի գործընթացը կյանքի կկոչվի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031