Դուք, կարծես, նույնպես․ Գրետա Թունբերգը հակադարձել է Թրամփի՝ բժշկի դիմելու առաջարկին

Շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ զայրույթի կառավարման խնդիրների համար բժշկի դիմելու առաջարկին՝ ասելով, որ ամերիկացի առաջնորդը «նույնպես տառապում է դրանցից»։

«Ես կողջունեմ Ձեր ցանկացած խորհուրդ՝ այսպես կոչված «զայրույթի կառավարման խնդիրների» հետ կապված, քանի որ, դատելով Ձեր տպավորիչ փորձից, Դուք, կարծես, նույնպես տառապում եք դրանցից», – գրել է Թունբերգն Instagram-ի իր էջում։

Ավելի վաղ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել էր, որ Գրետա Թունբերգը խելագար է և հավելել. «Նա խնդրահարույց է և զայրույթը կառավարելու խնդիրներ ունի։ Կարծում եմ՝ նա պետք է բժշկի դիմի»

Հոկտեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողություն էր հաստատել Գազա ուղևորվող «Սումուդ» նավատորմի 42 նավերի նկատմամբ, որոնց վրա էր գտնվում Թունբերգը։ Հոկտեմբերի 6-ին ակտիվիստուհուն և «Դիմադրության նավատորմի» տասնյակ այլ անդամների Իսրայելն արտաքսել է Հունաստան և Սլովակիա:

Տեսանյութեր

Լրահոս