
Փաշինյանը Գալյանին արձակուրդ է ուղարկում

Նիկոլ Փաշինյանը որոշման համաձայն՝ Արդադատության նախարարը արձակուրդում կգտնվի:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ
հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի
10-14-ը ներառյալ:
2. Սրբուհի Գալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը»,- նշվում է որոշման մեջ: