Այս փուլում խնդիրը չեզոք պատգամավորներին համոզելն է, որ միանան իմպիչմենտի գործընթացին. Սերժ Սարգսյան

«Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին, ասել է Սերժ Սարգսյանը: Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով: Երբ դրա ժամանակը մեր կարծիքով գա, մենք մեր որոշումը կհայտնենք»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ «Իսակովի հողերի» գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Հարցին՝ ո՞րն է իմպիչմենտի գործընթացի հաջորդ փուլը, Սերժ Սարգսյանը նախ ասաց՝ այդ հարցի հասցեատերն ինքը չէ, բայց և հավելեց՝ ինքը տեղյակ է, որ այս փուլում խնդիրն է՝ չեզոք պատգամավորներին համոզել, որ միանան անվստահության գործընթացին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս