
Թրամփը ցանկանում է խզել Վենեսուելայի հետ բոլոր դիվանագիտական կապերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դադարեցնել Վենեսուելայի հետ բոլոր շփումները: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։
«Թրամփը դադարեցրել է Վենեսուելայի հետ դիվանագիտական համաձայնության հասնելու ջանքերը և հրամայել է իր հատուկ դեսպանորդ Ռիչարդ Գրենելին դադարեցնել բոլոր շփումները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հիշեցնում է Al Arabiya-ն, Թրամփը հայտարարել է Կոնգրեսին, որ ԱՄՆ-ն ներգրավված է «ոչ միջազգային զինված հակամարտության» մեջ թմրանյութերի կարտելների հետ։