Գազայի կարգավորման շուրջ բանակցությունները «շատ լավ» են ընթանում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը շատ դրական է վերաբերվում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի արձագանքին Գազայի հրադադարի առաջարկին, և որ հակառակը հաստատող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփին խնդրել են մեկնաբանել Axios-ի հաղորդագրությունը:

Axios-ը վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի` հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դժգոհություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի արձագանքից Թրամփի ծրագրին՝ ամերիկացի առաջնորդին ասելով, որ «ուրախանալու բան չկա»։

«Ոչ, դա ճիշտ չէ։ Նա շատ դրական էր տրամադրված այս գործարքի կապակցությամբ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս