Լսել ե՞ք «երկնագույն բանանի» մասին. Լևոն Ազիզյան

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրոն Լևոն Ազիզյանը գրում է․

«Երկնագույն բանանը եզր է, որը 1989 թվականին առաջարկել է ֆրանսիացի գիտնական Ռոժե Բրյունեն՝ Եվրոպայի առավել զարգացած տնտեսական շրջանները բնորոշելու համար։

Բրյունեն, որոշելով Եվրոպան բաժանել ակտիվ և պասիվ շրջանների, տնտեսապես զարգացած շրջանը անվանեց «Boom Banana» («զարգացող, ծաղկող բանան»), բայց արտասանության սխալի արդյունքում բանանը դարձավ երկնագույն։ Երկնագույն (կապույտ) գույնը անվան մեջ նաև հիշեցնում է միացյալ Եվրոպայի դրոշի գույնը: Այդ տարածաշրջանը ընդգրկում է մոտավորապես 110 միլիոն մարդ և արտադրում է ԵՄ ՀՆԱ-ի զգալի մասը։

Երկնագույն բանանը ներառում է հետևյալ երկրներն ու հիմնական տարածաշրջանները՝

1.Միացյալ Թագավորություն. Հյուսիսարևմտյան շրջանը (Մանչեսթեր, Լիվերպուլ) և Լոնդոնի որոշ հատվածներ՝ որպես ֆինանսական և մշակութային կենտրոն։

2. Բելգիա. Ֆլամանդական ադամանդ (Բրյուսել, Անտվերպեն, Գենտ, Բրյուգգե)՝ առևտրի և լոգիստիկայի կենտրոն։

3.Նիդեռլանդներ. Ռանդշտադ (Ամստերդամ, Ռոտերդամ, Հաագա, Ուտրեխտ)՝ տնտեսական և նավահանգստային կենտրոն։

4. Գերմանիա. Հռենոս-Ռուր շրջանը (Դյուսելդորֆ, Քյոլն, Դորտմունդ), Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ և Մյունխեն՝ արդյունաբերական և ֆինանսական հսկաներ։

5. Շվեյցարիա. Ցյուրիխ և Բազել՝ բանկային և դեղագործական ոլորտի հիմնական կենտրոններ։

6. Ավստրիա. Վիեննան և նրա շրջակայքը՝ կարևոր մշակութային և տնտեսական կենտրոն։

7. Իտալիա. Հյուսիսը (Միլան, Թուրին, Ջենովա)՝ Եվրոպայի արդյունաբերական և նորաձևության կենտրոնը։

8. Ֆրանսիա (վիճահարույց). Չնայած Բրյունեն բացառել է Ֆրանսիան՝ Փարիզի շուրջ պատմականորեն նրա տնտեսական կենտրոնացման պատճառով, ժամանակակից ուսումնասիրությունները երբեմն Լիլը, Ստրասբուրգը և Էլզասը ներառում են որպես ընդլայնված տարածաշրջանի մաս»։

Տեսանյութեր

Լրահոս