
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2 փոխմարզպետներ են ազատվել իրենց պաշտոններից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Ավետիսյանն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: