Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է եկել. Տաթև Սողոյան

Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, այսօր շտապօգնություն է եկել.  լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Տաթև Սողոյանը։

«Հրմշտոցից հետո նա իր կրծքավանդակի շրջանում հարված է ստացել։ Իմ կողմից գործի նյութերին կցվել են նաև Արսեն Ղուկասյանի մի շարք ծանր հիվանդությունների մասին նյութեր։ Նա հաշմանդամություն է ձեռք բերել 44–օրյա պատերազմից հետո` 2 անգամ սրտամկանի ինֆարկտ և մեկ անգամ ինսուլտ է ստացել, 3 անգամ ստենտավորվել է»,– նշել է նա՝ ընդգծելով, որ ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը որևէ ծառայողի է հարվածել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալվել են Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Սարգսյանը։ Նրանք արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների այն հարազատներից են, ովքեր սեպտեմբերի 29–ին հանդիպում էին պահանջում ՊՆ մի քանի պաշտոնյայի հետ։

Տեսանյութեր

Լրահոս