Էրդողանը կարող է ազդեցություն ունենալ Թրամփի «Նոբելյան մրցանակ» ստանալու հարցում

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության Նոբելյան մրցանակի» թեկնածության հարցում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թեմային մասնավորապես անդրադարձել է թուրքական «Hurriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին։ Նա իր հոդվածում դիտարկման է առել Էրդողան-Թրամփ հանդիպումը և Գազայի թեման այ հանդիպմանը։

«Եթե Թրափմը ստանա իր բաղձալի Նոբելյան մրցանակը, ապա դրանում մեծ է լինելու Էրդողանի ներդրումը։ Այն ամենի օրինակով, ինչը տեսել ենք թե՛ ռուս-ուկրաինականի (պատերազմի), և թե Գազայի դեպքում»,- գրում է Աբդուլքադիրը։

Նշենք, որ հեկտեմբերի 6-ին, Շվեդիայում մեկնարկում է «Նոբելյան շաբաթը»։ Միջոցառումը, որտեղ հրապարակվելու են ֆիզիոլոգիայի, բժշկության, Ֆիզիկայի, քիմիայի, գրականության և մի շարք այլ ոլորտներում մրցանակակիրների անունները, սպասվում է նաև խաղաղության համար Նոբելյան մրցանակի շնորհումը: Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը հայտարարվելու է հոկտեմբերի 10-ին, Օսլոյում։

Տեսանյութեր

Լրահոս